Posted in Uncategorized

Արատես փետրվարի 4-ից 6-ը

Փետրվարի 4-ին Միջին դպրոցը և Քոլեջը գնացին Արատես «Ձնե քանդակներ փառատոնով»։ Առաջին օրը բոլորս սպասում էինք, թե երբ ենք հասնելու Արատես։ Մենք դպրոցից շարժվեցինք առավոտյան և ցերեկը հասանք Արատես։ Ճանապարհին շատ լավ անցավ, մենք ընկերներով խոսում էինք, քնում էինք, բայց ես այդպես էլ չկարողացա քնել։ Երբ մենք հասանք, բոլորս շատ զարմացած էինք, որովհետև ուժեղ ձյուն էր գալիս, և ես զարմացա, որովհետև Երևանում 2 տարուց ավելի այդպիսի ձյուն չէի տեսել։ Մեր բախտը բերել էր, որովհետև երբ մենք գնացինք, այդ ժամանակ էր սկսել ձյուն գալ։ Առաջին օրը մենք սարքեցինք ձնե պատ, որ վրան կարողանանք մեր էսքիզները քանդակել։ Հետո արդեն ուշ էր, և բոլորը իջնում էին ներքև՝ իրենց տները, և մենք էլ ստիպված իջանք, որովհետև առանց մեծերի վտանգավոր է այնտեղ, որովհետև այդտեղ կան արջեր, գայլեր, աղվեսներ, և վտանգավոր է։ Երբ արդեն պետք է քնեինք, պետք է կրակ վառեինք, որ գիշերը չմրսեինք։ Գիշերը եղան շատ հավես բաներ, օրիակ՝ ես քնած էի, և երեխեքը գոռում էին, և այդ գոռոցներից ես արթնացա։ Երբ արթնացա, հարցրեցի՝ ի՞նչ է եղել, նրանք ասացին, որ տունը հրդեհ է ընկնում, ես էլ ասացի՝ գժվել եք, թողեք քնեմ։ Ես այդպես ասացի, որովհետև մի փայտ դրած էր վառարանի տակ և ուղղակի մի քիչ կպել էր, իսկ նրանք վախեցել էին։ Հետո նրանք այդ փայտերը վերցրին և նետեցին դուրս։ Մյուս ամենահետաքրքիր բանը այն էր, որ մեր դասարանի Ռուբենը զարթուցիչ էր դրել, և բոլորս արթնացանք, բացի իրենից։ Առավոտը արեցինք ֆիզկուլտուրա, որպեսզի նորմալ արթնանանք։ 2-րդ օրը արդեն փառատոնի փակումն էր, և Արատես էր եկել տիար Բլեյանը։ Երգեցինք, պարեցինք, ձնագնդիկ խաղացին դասատուները հյուրերի հետ մեր սարքած ձնե պարսպի շնորհիվ։ Իսկ մենք ասացինք՝ սպասեք մեզ, մենք գալիս ենք, և երբ գնացինք, պարզվեց, որ նրանք արդեն վերջացրել են ձնագնդի խաղալը։ Հաջորդ օրը արդեն պետք է վերադառնայինք Երևան, բայց մինչ վերադառնալը գնացինք եկեղեցի, իջանք գետը և այդպես։

Հեղինակ՝

Ես Հրաչն եմ: Սովորում եմ միջին դպրոցի 8-2 դասարանում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s