Posted in Ճամփորդություններ

Փողի պատմությունը ճամփորդության նախագիծ

Ճամփորդությունն իրականացվում է փողի պատմություն նախագծի շրջանակում։

Սովորողների հետ հանդիպումների լուսաբանումները տեսեք հղումով՝ 1, 2 (լուսաբանումը Մանե Բարսեղյանի)

Մեկնում՝ Հունվարի 24, մայր-դպրոցից, ժամը 11։00

Վայր՝ Հայաստանի պատմության թանգարան

Նպատակը՝

  • Ծանոթանալ Հայկական դրամի պատմությանը

Ընթացքը՝ 

  • Սովորողները կտեսնեն «Դրամը Հայաստանում․ Ժամանակներ և հարաբերություններ» խորագրավ ժամանակավոր ցուցադրությունը։Ցուցադրությունում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից մի խումբ, այդ թվում՝ ՀՀ ազգային արժույթի ստեղծման մասին պատմող երբևէ չցուցադրված բացառիկ նմուշներ, ինչպես նաև ազգագրական նյութեր, որոնք վկայում են դրամի կիրառման այլ եղանակների մասին։Ցուցադրված ավելի քան 400 նմուշները պատկերացում են տալիս հին, միջնադարյան և նորագույն ժամանակների հայկական դրամաթողարկումների, ինչպես նաև զանազան նվաճողների կողմից հայկական քաղաքներում թողարկված և պատերազմական գործողությունների հետևանքով կամ առևտրական ճանապարհներով Հայաստան ներթափանցած օտարերկրյա դրամների մասին։

Արդյունքը՝ 

  • Սովորողները պատկերացում կկազմեն Հայկական դրամի պատմության մասին
  • Կունենան բլոգային հրապարակումներ ճամփորդությունից

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ, Լևոն Ղալամքարյան, Վահան Մանուչարյան, Վիգեն Հովակիմյան

Նախագծի խորհրդատու՝ Մարթա Ասատրյան

Լուսաբանող՝ Մանե Բարսեղյան

Նախագիծը ունի հետևյալ բաղադրիչները՝

  • Ճամփորդական
  • Ուսումնասիրություններ
  • Թարգմանություններ

Նախահաշիվ՝

  • Տրանսպորտ յուրաքանչյուր սովորող 500 դրամ
  • Թանգարանի մուտքը մինչև 12 տարեկան սովորողների համար անվճար, 12 տարեկանից բարձրի դեպքում 1250 դրամ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Հեղինակ՝

Ես Հրաչն եմ, Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի 9-2 դասարանում։

Թողնել մեկնաբանություն