Posted in Պատմություն

Հայկական արքայատներ

Հայոց պատմությունը հարուստ է իր թագավորական պատմությամբ։ Սկսած Հայոց Վաղ պատմության շրջանից, մինչև Զարգացած միջնադար մենք ունեցել ենք մի շարք արքայատներ, որոնք ծագումնաբանության, Հայաստանի կառավարման և անկման պատմությունը մինչև այսօր մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Նախագիծը կարևորում ենք նրանով, որ արքայատների պատմության ուսումնասիրմամբ հնարավություն կստեղծվի դասարանական պարապունքներից բացի առավել մանրակրկիտ դիտարկել պատմության այս կարևորագույն խնդիրները։

Ընտրե՛ք արքայատներից մեկին՝

Ձեր ընտրած արքայատան մասին գրե՛ք ուսումնական-հետազոտական աշխատանք

  • Արտաշիսյաններ

Արտաշեսյանների անունը Արտաշես առաջինի անունով է։ Արտաշես Ա-ն վերամիավորել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային պետություն։ Նա ետ է մղել Սելևկյանների հարձակումները, պահպանել է Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։

Արտաշեսյանների արքայացանկը

Նախագիծը նախատեսված է 10-րդ դասարանի սովորողների համար

Posted in Գրականություն

«Ժամանակագրություն Կեսարի համար» և «Քրիստոսի մտերմիկությունը»

Խուլիո Կորտասար. «Ժամանակագրություն Կեսարի համար»։

Ժան Պիեռ Ռոնե «Քրիստոսի մտերմիկությունը»
Համեմատի՛ր երկու ստեղծագործություններում եղած ժամանակագրությունները։
Կազմիր մո կյանքի ժամանակագրությունը։ Համեմատիր կարդացածիդ հետ, նշիր տարբերությունները։
Գրառում արա կարդացածդ ստեղծագործություննեի մասին՝

  • ինչի մասին են․

Այս ստեղծագործությունները երկու տեսակի մարդկանց նպատակների մասին են, որոնցից մեկը ցանկանում է բարություն, իսկ մյուսը ցանկանում է ամեն ինչ։

  • որ առասպելների հետ ընդհանրություն ունեն․
  • ինչ են սովորեցնում, ինչ ակնարկ ունեն իրենց մեջ․

Կեսարը սովորեցնում է հասնել ամենին, միշտ շատ ուզել, տիրել աշխարհին և այլն։ Իսկ Հիսուսը ուրիշ բան է ասում։ Նա ասում է ապրիր խաղաղ կյանքով։ Կեսարը, կարծես այն մարդկանցից է, ովքեր միշտ կռիվ են ման գալիս, իսկ Հիսուսը այն մարդն է, ով միշտ պաշտպանվում է։

  • մեկնաբանիր ամեն ստեղծագործության կառուցվածքը, բառապաշարը։

Առաջին ստեղծագործությունը ամբողջովին իշխանության մասին է։ Առաջին ստեղծագործությունում շատ է օգտագործվում հզոր բառը, ուրախություն բառը, նաև օգտագործվումէ մարդուն բնորոշող բառեր։ Օրինակ՝ առյուծ, հզոր, գեղեցիկ, երջանիկ և այլն։ Երկրորդ ստեղծագործոթյան բառապաշարը ավելի հանգիստ է։ Օրինակ՝ հոգի, շարժում, դիմակայել, ճանապարհ հարթել և այլն։