Posted in Գրաբարի ընթերցում, Գրականություն

«Օրհնութիւն ապաշխարութեան»

Կարդա Մեսրոպ Մաշտոցի «Օրհնութիւն ապաշխարութեան» բանաստեղծությունը (էջ 26) Դարձրու աշխարհաբար։ Որոշիր՝ ում է դիմում։ Առանձնացրու այն բառերը, որով դիմում է Մաշտոցը։ Բացատրիր փոխաբերությունը։

Այս կյանքի ծովը միշտ ալեկոծում է ինձ։ Թշնամի ալիքները մրրիկով բարձրացնում են ինձ։ Բարի նավապետ եղիր ինձ համար հենարան։ Ընկղմվելուն մոտ եմ, փրկի ինձ բարի նավապետ, որովհետև իմ վրա ծանրացել է մեղքերիս բեռը։ Աստված, ինձ արագ օգնիր, որովհետև չարիքները ինձ մտցնում են անդունդը, իսկ դու նավապետ ինձ ձեռնք մեկնիր։ Փրկիր ինձ վտանգից, որովհետև կորչում եմ մեղքերիս անօրենության մեջ։

Մեսրոպ Մաշտոցը դիմում է ասծուն։ Երբ ասում է եղիր ինձ համար հենարան, ուզում է ասել, որ նա ուզում է իր մեջքը հանգստացնել։ Ասում է ձեռք մեկնիր ուզում է ասել օգնիր ինձ և ասում է փրկիր ինձ, որովհետև շատ մեղքեր ունեմ։