Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյան 75-ամյակի առթիվ կարդում ենք Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունները։

  • Տեղեկություններ գտիր Վանո Սիրադեղյանի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։

  • Կարդա՛ «Սիրելու ժամանակը» պատմվածքը։
  • Մեկնաբանիր «Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն»։ նախադասությունը։

Նա ուզում է ասել, որ չի կարող նայել մարդու աջքերի մեջ և խբել նրան, այդ իսկ պատճառով, որպես կանոն նրան են առաջինը խբում։

  • Ինչո՞ւ է տղան որոշում, որ «Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․»։

Կարծում միշտ ճիշտ է իմանալ հակարակորդին, թե ում հետ գործ ունես։ Պետք է ուսումնասիրել նրան, որից հետո համարել, որ դու պատրաստ ես։

  • Գտիր հատվածները, որտեղ երևում է, որ տղան պատրաստվում էր սպասվելիք կռվին։

«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։

  • Էսսե գրիր՝ «Արժանապատվություն, թե՞ պատասխանատվություն» թեմայով։

Թե արժանապատվությունը թե պատասխանատվությունը շատ կարևոր բաներ են։ Ամեն մարդ պետք է իր պատիվը փորձի բարձր պահել, որովհետև մարդու գնահատակնի մեջ շատ կարևոր է նրա պատիվը։ Իսկ ինչ վերաբերվում է պատասխանատվությանը, բոլորս պետք է լինենք պատասխանատու։ Պատասխանատվությունը շատ կարևոր բան է, եթե ոչ ոք պատասխանատու չլիներ երկրում խառնաշփոթ կլիներ։