Posted in Գրականություն

Գաբրիել Գարսիա Մարկես. «Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում»։

03․12․2021

  1. Սեփական օրակարգերի ընթերցում, համեմատում, քննարկում։
  2. «Կարդում ենք համաշխարհային գրականություն»՝
    Ընթերցանություն. Գաբրիել Գարսիա Մարկես. «Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում»։
  • Ինչ է կանխազգացումը։ Ազդո՞ւմ է կանխատեսումը մեր վարքի վրա։

Կարծում եմ, որ այո։ Մանավանդ, երբ որ մեծ մարդ է կանխազգուշացում անում։ Կանխազգուշացումը լսելուց սկսում ենք մտածել, արդյոք ինչ-որ բան կպատահի թե ոչ, բայց միշտ ավելիշատ հավատում ենք քանս թե չենք հավատում։

  • Ազդո՞ւմ է կնոջ կանխազգացումը գյուղի մարդկանց վարքի վրա։

Այո, մարդիկ սկսում են վախենալ։ Սկզբում ոչ մեկին չէր հետաքրքրում, բայց երբ սկսվեց տարածվել բոլորը սկսեցին վախենալ։

  • Այն, ինչ տեղի ունեցավ, կարո՞ղ էր տեղի չունենալ։ Կյանքում հենց այդպե՞ս են վատ բաները լինում։

Կարծում եմ եթե կինը այդ ամենը չասեր, ոչ ոքի մտքով չէր էլ անցնի, որ ինչ-որ բան է կատարվում։ Դա նորմալ է։ Մարդը եթե իրեն վատ ոգեշնչի նրան կթվա, որ վատ բան է կատարվում, բայց իրականում բան էլ չի կատարվում։

  • Այս պատմվածքում ինչն է հնարավոր, ինչը՝ չափազանցված։

Կարծում եմ այս պատմվածքում ոչ մի բան չափազանցրած չէ։

  • Ասելիքը ո՞րն է։ Ընդհանրացում արա՝ հանրությանը բնութագրելով։

Իմ կարծիքով պատմվածքը ուզում է մեզ ասել, որ պետք չէ ամեն մտքից լարվել և խուճապ ստեղծել։ Պետք չէ մտածել այնպես ինչպես մեծամասնությունն է մտածում։ ԵՎ պետք է կարողանաս քեզ հոգեպես ուժեղ պահել և շուտ չկոտրվել։

Posted in Պատմություն

Պատմություն․ Դեկտեմբերի 6-10

Կարդացե՛ք հետևյալ թեման՝ «Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը I-րդ դարի առաջին կեսում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1- Հայաստանը գահակալական խնդիրների պատճառով ինչու՞ էր հայտվել Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում:

Պատճառը Մեծ Հայքում Արշակունիների հաստատումն էր։

2- Արդո՞ք այս մրցակցության ժամանակաշրջանում կար հայերի համար այլընտրանքներ․ հիմնավորե՛ք։

3- Ինչո՞ւ Հայոց ավագանին ի վերջո կանգնեք Պարթևական քաղաքական կողմնորոշման վրա։

Որովհետև նրանք իրար հետ կարող էին հակահարվածել Հռոմի ծավալապաշտությանն Արևելքում․

Posted in Պատմություն

Քրիստոնեության ընդունումը

Դասարանական աշխատանք

Քրիստոնեությունը ընդունվել է 301 թվականին։ Սկզբում բոլորին տարորինակ էր թվում և շատ դժվար էր ընդունվում։ Քրիստոնեությունը տարածում էին Հիսուսի աշակերտները։ Հայաստանում բոլորը Հեթանոս էին և նրանց համար քրիստոնեությունը լրիվ նոր բան էր։ Քրիստոնեությունը տարածվեծ Տրդատ երրորդի օրոք։ Տրդատ երրորդը իմանում է, որ Գրիգոր Լուսավորչի հայրը սպանել է նրա հորը և Գրիգոր Լուսավորիչը Քրիստնոեա է, այդ ամենից հետո Գրիգորին ցմահ փակում է խցում։ Տրդատ երրորդը և նրա ընտանիքը հիվանդ է լինում։ 13 տարի հետո Տրդատի քույրը երազ է տեսնում, որ Գրիգոր Լուսավորիչը կարող է նրանց բուժել մյուս օրը Գրիգորին ազատ են բաց թողնում և նա բուժում է Տրդատ երրորդին, որից հետո Տրդատը ընդունում է Քրիստոնեությունը։