Posted in Գրաբարի ընթերցում, Գրականություն

«Շահաբաս եւ սրուակ մի գինի եւ միջնորդն»

Կարդա «Շահաբաս եւ սրուակ մի գինի եւ միջնորդն» առակը (էջ 44՝ 24)

  1. Վերածիր տեքստը աշխարհաբարի, գրաբար տեքստը կարդա եւ ձայնագրիր։

Ավանդությունը պատմում է, որ Շահաբասի անցնելու ժամանակ մի հարբած հայ գալիս է, բռնում է նրա ձիու սանձից և ասում է․
—Ես ուզում եմ գնել այս ձին, ինչքանո՞վ ես վաճառում։
Շահաբասը հրամայում է, որ այդ մարդուն տանեն տուն և հաջորդ օրը բերեն իր մոտ։ Երբ որ ուշքի եկավ հարբածությունից, ծառաները պատմեցին, թե ինչ է եղել ու այդ մարդը սկսեց սարսափել։ Այդ մարդու կինը մի սրվակ գինի տվեց և ասեց, թե ինչ պետք է խոսա Շահաբասի մոտ։ Ծառաները նրան տարան Շահաբասի մոտ։ Շահաբասը հարցրեց․
—Ինչքանով ես ուզում գնել։
Նա հանեց գինու սրվակը և դրեց արքայի դիմաց ու ասաց․
—Տեր իմ, սա է ձեր ձիու գնորդը, ես միայն միջնորդն եմ։ Վերջնական պայմանավորվեք գնի համար ու եթե ինձ՝ միջնորդիս ինչ-որ բան շնորհեք, այն ձեր շնորհքն է։
Արքային շատ դուր եկավ այդ մարդու պատասխանը, դրա համար էլ ներսում շնորհեց այդ մարդուն։

  1. Գրավոր մեկնաբանիր առակը բլոգումդ, բեր ուրիշ պատմություն, որը հաստատում կամ հերքում է առակի ասելիքը։

Պատմության ասելիքը այն է, որ երբ հարբած և ոչ միայն, առանց մտածելու բաներ ենք անում, որը իրականում մենք չենք անում այլ, ալկոհոլն է անում մեր տեղը։ Պատմությունը ուզում է ասել, որ ինչ-որ բան անելուց ամպայման պետք է գիտակցենք ինչ ենք անում։