Posted in Հասարակագիտություն

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Այո, որովհետև սխալ կլինի քեզ լավություն արած ընկերոջը մատնել չնայած, որ նա գողություն է արել։

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Համաձայն եմ, բայց ավելի ճիշտ կլինի Գևորգը այդ ամենը բացատրի Արսենին, որից հետո Արսենը որոշիի թէ ինչ է անում։

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Ամենաճիշտը կլինի, որ Գևորգը Արսենին մի ձև տեղեկացնի եղածի մասին, և Արսենը իր ոտքով ետ գա և վերադարձնի ապրանքը, այս դեպքում ոչ մեկ չի տուժի, չնայած որ Արսենի մասին կսկսել վատ բաներ խոսել։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Եթե Գևորգը ասի նա դավաճան կլինի, բայց կփրկի իրեն։ Իսկ եթե աշխատողին ասի ես նրան կկանչեմ։ Այդպես ավելիլավ կլինի։

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Ես միշտ չեմ սիրել խանութից գողացողներին թեկուզ եթե նրանք գողանում են կոնֆետ։ Ես միշտ ասում եմ տար տեղը դիր, բայց շատերին դա չի հետաքրքրում։ Շատերը իրանց հույսը դնում են կամեռանիերի վրա, որ ոչմեկ չի հետևում կամեռաներին իսկ աշխատողը չի հետևում նրանց։

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Դա նշանակում է, Գևորգը լավ ընկեր չէ։ Եթե նրան չի հետաքրքրում թէ ընկերը ինչ իրավիճակում կնկնի ուրեմն նա լավ ընկեր չէ, բայց միևնույնն է այդ ամենը պետք է դեպքից հետո քննարկել։ ԵՎ միևնույնն է, պետք է փորձել Արսենի անունը չտալ։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Չեմ կարծում, որ նրան ինչ-որ բան կանեն։

Հեղինակ՝

Ես Հրաչն եմ, Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի 9-2 դասարանում։

Թողնել մեկնաբանություն